211652_close_icon
views-count1966 դիտում article-date 16:36 20-09-2018

Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հարկադիր կատարողները պարգևներ են ստացել

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը շնորհավորել է Ծառայության աշխատակիցներին գալիք տոնի կապակցությամբ՝ մաղթելով նրանց խաղաղություն, ներդաշնակություն և նորանոր հաջողություններ: Նա իր շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշել է. «Այս օրը մեծ տոն է ողջ հայության համար, քանի որ մենք ինքներս ենք կերտել մեր վաղեմի երազանքը՝ ունենալ ազատ ու անկախ պետականություն: Երջանիկ ենք, քանի որ ապրում ենք անկախ երկրում, և մեր սերունդները կրթվում, դաստիարակվում ու մեծանում են անկախության ոգով: Անկախությունը պարզապես ի վերուստ տրված չէ. այն նաև հսկայական պատասխանատվություն է, քանի որ մերօրյա մարտահրավերներում ու գլոբալ զարգացման պայմաններում հրամայական է չկորցնել ազգային դիմագիծը, լինել հավատարիմ ազգային ավանդույթներին ու հայի ոգուն՝ քայլելով նաև ժամանակին համահունչ»: [img]http://st0.shamshyan.com/editor/0738940001537443106734000.jpg[/img] ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար Ծառայության 45 աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների և պարգևների: Հակոբ Հակոբյանի հրամանով «Անբասիր ծառայության համար» մեդալով են պարգևատրվել Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Էդուարդ Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սևակ Սիմոնյանը և Արարատի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Գևորգ Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր