211652_close_icon
views-count1982 դիտում article-date 14:25 20-09-2018

Հայաստանը բարձր է գնահատում Կորեաների ղեկավարների ստորագրված խաղաղության համաձայնագիրը

Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների միջև երրորդ գագաթնաժողովի անցկացումը, որը կայացել է սեպտեմբերի 18-19-ը, Փհենյանում: ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև ստորագրված պատմական համաձայնագիրը՝ միտված հարաբերությունների բարելավմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու վստահության ամրապնդման մեխանիզմների ձևավորմանը:

Նմանատիպ նյութեր