211652_close_icon
views-count1877 դիտում article-date 12:12 20-09-2018

Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Ողջունելով դեսպանին` տնօրենը ներկայացրել է համակարգի հիմնական և նպատակային գործառույթները, անդրադարձել երկու երկրների միջև արդեն ձևավորված փոխշահավետ աշխատանքներին ու հաստատված գործնական ամուր կապերին:

Նմանատիպ նյութեր