211652_close_icon
views-count2064 դիտում article-date 12:23 20-09-2018

ՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալը վիրահատվել է

Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն ամուսնուն կրկնակի վիրահատության ենթարկելու հարցով: Դիմումատուն հայտնել է, որ 4 տարի առաջ ավտովթարից հետո վիրահատվել է ամուսնու աջ ոտքի ազդրը, սակայն մինչ օրս շարունակում է գանգատվել սուր ցավերից: Սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Արդարադատության նախարարությունից սկզբում ստացվել է տեղեկություն, որ դատապարտյալը վիրահատության կարիք չունի: Դատապարտյալի բժշկական քարտի պատճենների ուսումնասիրությունը սակայն ցույց է տվել, որ վնասվածքաբանի կողմից առկա է ցուցում ազդոսկրի կոտրվածքի սերտաճելուց հետո մասնագիտացված կլինիկայում մետաղական կոնստրուկցիայի հեռացում իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Դատապարտյալի առողջական վիճակի դինամիկան գտնվել է Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում: Արդարադատության նախարարության հետ շարունակվող համատեղ աշխատանքի ընթացքում Պաշտպանի աշխատակազմը տեղեկացվել է, որ դատապարտյալը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, հետազոտվել և նրան ցուցվել է վիրահատություն: Արդյունքում, դատապարտյալը վիրահատվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում, հետվիրահատական շրջանն անցել է հարթ՝ առանց բարդությունների, դուրս է գրվել բժշկական կենտրոնից և տեղափոխվել պատժի կրման հիմնական վայր:

Նմանատիպ նյութեր