211652_close_icon
views-count17517 դիտում article-date 01:22 20-09-2018

Չեմպիոնների լիգա. «Սիթին» սենսացիոն պարտություն է կրում, Ռոնալդուն լացելով հեռանում է. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ խաղային օրը հնչեղ իրադարձություններով հարուստ ստացվեց: Նախ, «Մանչեսթեր Սիթին», որը համարվում է մրցաշարի հաղթողի հավակնորդներից մեկը, սեփական հարկի տակ սենսացիոն պարտություն կրեց ֆրանսիական «Լիոնից»՝ 1:2: Հյուրերը կարողացան իսկական ճակատամարտ տալ Գվարդիոլայի թիմին, օգտվեցին մրցակցի կոպիտ սխալներից և երկու անգամ գրավեցին Էդերսոնի դարպասը: Միայն երկրորդ խաղակեսում «Սիթին» ուշքի եկավ, սակայն առավելագույնը, ինչ կարողացան անել՝ Բեռնարդու Սիլվայի գոլն է: Հաջորդ աղմկոտ իրադարձությունը տեղի ունեցավ Իսպանիայում. «Վալենսիան» ընդունել էր «Յուվենտուսին»: Առաջին անգամ իտալական թիմի կազմում Չեմպիոնների լիգային մասնակցող Կրիշտիանու Ռոնալդուն 29-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից: Ընդ որում, բացարձակապես անհիմն: Պորտուգալացին մի թեթև ձեռքով հպավ Մուրիլյոյին, և մրցավարը դա համարեց կարմիր քարտին արժանի արարք: Ռոնալդուն շատ ծանր էր տանում այդ դրվագն ու լացելով լքեց խաղադաշտը: Բայց նույնիսկ Ռոնալդուի բացակայությունը չազդեց «Յուվեի» վրա, որը 10 հոգով էլ հսկայական առավելություն ուներ, սակայն ընդամենը 2 անգամ գրավեց «Վալենսիայի» դարպասը. ուշագրավ է, որ երկու դեպքում էլ 11 մետրանոց հարվածով աչքի ընկավ Պյանիչը: Կարելի է ասել, սերբ ֆուտբոլիստը Ռոնալդուի հացը կերավ: «Վալենսիան» կարող էր կրճատել հաշվի տարբերությունը, սակայն Պարեխոն չիրացրեց 11 մետրանոցը: «Ռեալը» վստահ հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ: Մոսկվայի ԲԿՄԱ-ն հրաշքով խուսափեց պարտությունիվ. թիմը չեխական «Վիկտորիային» պարտվում է 0:2 հաշվով, սակայն վերջին վայրկյաններին կարողացավ ոչ-ոքի կորզել: «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան» արտագնա խաղերում վստահ հաղթանակներ տարան «Յանգ Բոյզի» և «Բենֆիկայի» նկատմամբ: [b]Չեմպիոնների լիգա, 1-ին տուր [/b] E խումբ «Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 0:2 Ռոբերտ Լևանդովսկի, 10, Ռենատու Սանշեշ, 54 «Այաքս» (Հոլանդիա) - ԱԵԿ (Հունաստան)՝ 3:0 Նիկոլաս Տալյաֆիկո, 46, 90, Դոնի վան դե Բեկ, 77 F խումբ «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 1:2 Բեռնարդո Սիլվա, 67 - Մաքսվել Կորնե, 26, Նաբիլ Ֆեկիր, 43 «Շախտյոր» (Ուկրաինա) - «Հոֆենհայմ» (Գերմանիա)՝ 2:2 Իսմաիլի, 27, Մայկոն, 81 – Ֆլորիան Գրիլիչ, 6, Հովարդ Նորդվեյթ, 38 G խումբ «Ռեալ» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 3:0 Իսկո, 45, Գարեթ Բեյլ, 58, Մարիանո, 90+2 «Վիկտորիա» (Չեխիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 2:2 Միխալ Կրմենչիկ, 29, 41 – Ֆյոդոր Չալով, 49, Նիկոլա Վլասիչ, 90+5, 11մ H խումբ «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:3 Պոլ Պոգբա, 35, 44, 11մ, Անտոնի Մարտիալ, 66 «Վալենսիա» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0:2 Միրալեմ Պյանիչ, 45, 11մ, 51, 11մ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր