211652_close_icon
views-count29340 դիտում article-date 18:57 19-09-2018

Ավտովթար Երևանում. բախվել են Tavris, Mercedes և ВАЗ 2121 ավտոմեքենաները. ինքնազգացողությունը վատացած ուղևորին օպերատիվորեն օգնություն են ցուցաբերել բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Վ. Համբարձումյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում բախվել են 38-ամյա Նորայր Խաչատրյանի վարած Tavris մակնիշի 658 MM 63 համարանիշի, 26-ամյա Գևորգ Մխոյանի վարած Mercedes մակնիշի 35 TG 810 համարանիշի և 46-ամյա Լեռնիկ Եսայանի վարած ВАЗ 2121 մակնիշի 17 ՏQ 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Տեղում շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել ВАЗ 2121-ի ուղևոր, 69-ամյա Ռոզա Բալդրյանին, ում ինքնազգացողությունը վատացել էր: Հրշեջ-փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր