211652_close_icon
views-count5114 դիտում article-date 19:20 19-09-2018

ՌԴ Նիժնի Նովգորոդի մոտ МиГ-31 ինքնաթիռ է կործանվել

ՌԴ Նիժնի Նովգորոդից ոչ հեռու՝ Կուլեբակա քաղաքի մոտակայքում, МиГ-31 ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 15:30-ին՝ պլանային ուսումնամարզական թռիչքի ժամանակ: Ըստ նախնական տվյալների՝ ավիավթարի պատճառը եղել է МиГ-31 կործանիչի տեխնիկական անսարքությունը: Ռազմական գերատեսչությունից նաև տեղեկացրել են, որ 2 օդաչուն էլ կատապուլտայի միջոցով փրկվել են: Հայտնի է, որ կործանիչն ընկել է անմարդաբնակ վայրում և որևէ ավերածություն չի առաջացրել, սակայն այն ամբողջությամբ այրվել է:

Նմանատիպ նյութեր