211652_close_icon
views-count2381 դիտում article-date 16:18 19-09-2018

Իտալիայում կհայտնվի Եվրոպայի ամենաբարձր կախովի կամուրջը՝ 1034 մետր բարձրությամբ

Եվրոպայի ամենաբարձր կախովի կամուրջը, որը կձգվի Իտալիայի Վալ Տարտանո հովտի վրայով, կմիացնի Մորբեն և Սոնդրիո բնակավայրերը: Այն կբացվի սեպտեմբերի 22-ին: Այդ մասին տեղեկացնում է Coriere della Sera թերթը: «Կամուրջ դեպի երկինք» կառույցը կմիացնի 1034 մետր բարձրությամբ երկու լեռնային բարձունքներ: Կամրջի երկարությունը 234 մետր է, այն ձգվում է 140 մետր բարձրության վրա: Դրա կառուցումը նստել է 750 հազար եվրո: Կամուրջը տեղի բնակիչներին թույլ կտա արագ հասնել արոտավայրեր ու մյուս գյուղեր: Ավելի վաղ դրա համար նրանք ստիպված էին լինում հատել ամբողջ հովիտը: Նաև այն կարող է դառնալ տեղի տեսարժան վայրը: Զբոսաշրջիկները հնարավորություն կստանան տեսնել աննկարագրելի գեղեցկության համայնապատկեր՝ Կոլոմբերի ամբարտակը, արոտավայրեր, Ալպերի բարձունքները, այն վայրը, որտեղ Ադդա գետը թափվում է լճի մեջ: Ճանապարհորդների համար մուտքը կարժենա 5 եվրո: Այդ գումարով կարելի է կամրջով անցուդարձ անել առանց սահմանափակման։

Նմանատիպ նյութեր