211652_close_icon
views-count3623 դիտում article-date 16:07 19-09-2018

Danske Bank-ի ղեկավարը հրաժարական է ներկայացրել ադրբեջանական և ռուսական ծագման գումարների լվացման պատճառով

Դանիայում գործող խոշորագույն ֆինանսական կառույցի` Danske Bank-ի ղեկավար Թոմաս Բորգենն այսօր հրաժարական է ներկայացրել դրամատան` Էստոնիայում գործող մասնաճյուղի շուրջ ծագած սկանդալի ֆոնին: Հաղորդում է [url=https://www.bloomberg.com/news/articles/2018-09-19/danske-bank-ceo-to-step-down-for-role-in-laundering-scandal]Bloomberg[/url]-ը։ «Հստակ է, որ Էստոնիայում փողերի հնարավոր լվացման հարցում Danske Bank-ը չի կարողացել հավատարիմ մնալ իր պարտավորություններին», - նշել է Բորգենը: Այսօր, օրվա երկրորդ կեսին, Կոպենհագենում հրապարակվելու են Danske Bank-ի ներքին հետաքննության արդյունքները: Դանիայի խոշորագույն բանկի շուրջ սկանդալը ծագեց մամուլում հայտնված այն տեղեկություններից հետո, որոնց համաձայն, 2007-ից 2015 թվականներին Danske Bank-ի էստոնական մասնաճյուղի միջոցով մի շարք հետխորհրդային պետությունների պետական պաշտոնյաներ և օլիգարխներ շուրջ 150 միլիարդ դոլարի լվացում են իրականացրել: Խոսքը մասնավորաբար Ադրբեջանից, Ռուսաստանից և Մոլդովայից դուրս բերված գումարների մասին էր:

Նմանատիպ նյութեր