211652_close_icon
views-count1787 դիտում article-date 13:38 19-09-2018

Թրամփը «շատ տպավորիչ» է որակել Կորեաների ղեկավարների նոր պայմանավորվածությունները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի և Կորեայի Հանրապետության նախագահ Մու Չժե Ինի միջև Փհենյանում կայացած միջկորեական գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված նոր պայմանավորվածությունները: Համապատասխան հաղորդագրությունը նա սեպտեմբերի 19-ին զետեղել է Twitter-ի իր Էջում: «Կիմ Չեն Ունը համաձայնել Է թույլատրել տեսչական ստուգումները միջուկային օբյեկտներում «…» և ամբողջովին փակել միջուկային զինափորձարանը և մեկնարկային հարթակը միջազգային փորձագետների ներկայությամբ: Միաժամանակ չեն լինելու հրթիռային կամ միջուկային փորձարկումներ: Հերոսների աճյունները շարունակելու են վերադառնալ հայրենիք՝ Միացյալ Նահանգներ»,- գրել է Թրամփը և հավելել,- «Բացի այդ, Հյուսիսային և Հարավային Կորեաները 2032 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման համատեղ հայտ կներկայացնեն: Շատ տպավորիչ է»: Նշենք, որ սեպտեմբերի 18-ից մինչև 20-ն ընթանում է պատմության մեջ հինգերորդ և ընթացիկ տարում երրորդ միջկորեական գագաթնաժողովը: Առաջին երկու փուլերը կայացել են Փհենյանում 2000 և 2007 թվականներին։

Նմանատիպ նյութեր