211652_close_icon
views-count4255 դիտում article-date 11:09 19-09-2018

ԵԹԿՊԻ ուսանողները դասադուլ են անում ռեկտորի հրաժարականի պահանջով․ Tert.am

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ուսանողներն առավոտյան ժամը 10:00-ից դասադուլ են իրականացնում: Հաղորդում է [url=http://www.tert.am/am/news/2018/09/19/Etkpi/2795307]Tert.am[/url]-ը։ Ուսանողները պահանջում են ներկայացնել վերջին 4 տարիների ֆինանսական հաշվետվությունը` հստակ առանձնացված տողերով: Ուսանողները նաև պահանջում են ռեկտորի և ղեկավար կազմի հրաժարականը: Ուսանողները նաև հիշեցրին, որ սեպտեմբերի 17 –ին ոստիկանությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որ ինստիտուտում չարաշահումներ են հայտնաբերվել: «2012-2016 թթ-երին գրանցվել են մի շարք հաստիքներ, աշխատավարձ է բաշխվել, բայց փաստացի այդպես չի եղել: Պրոռեկտորի կինն ու պրոռեկտորի զարմիկը նույնպես գրանցվել են որպես աշխատողներ, սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել»,- շեշտեցին ուսանողները: Նրանք ընդգծեցին, որ բուհում իրենց պատշաճ պատասխան չի տրվում չարաշահումների վերաբերյալ, ոստիկանության հաղորդագրությունը չեն հերքում, բայց փորձում են «լղոզել»: «Մենք սպասում ենք հստակ պատասխանների, հաշվետվության, մենք իրավունք ունենք հասկանալ, թե ինստիտուտում ինչ է կատարվում»,- նշեց ուսանողներից մեկը: [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/17/1105465/]Հիշեցնենք[/url], որ սեպտեմբերի 17-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ. ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3,500,000 դրամ աշխատավարձ։ Բացի դրանից, պարզվել է, որ պրոռեկտորի կինն ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը, հաջորդաբար հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ։ Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են աշխատավարձ, այնուհետև ուղարկվել ֆիզիոլոգիական արձակուրդի։ Արդյունքում՝ վատնվել է շուրջ 900,000 դրամ։ Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։

Նմանատիպ նյութեր