211652_close_icon
views-count12774 դիտում article-date 11:04 19-09-2018

Վարչապետը ստուգում է տվյալների իսկությունը և նոր միայն հայտարարում․ մնացածը կպարզի քննությունը․ Եղոյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, միայն մեկ բանկում ունի 30 մլն դոլար գրավադրված: Իսկ ահա Ալեքսանդր Սարգսյանը վերջերս իր հայտարարության մեջ նշել էր, թե այդ գումարները նա իր հետ Ռուսաստանի Դաշնությունից է Հայաստան բերել այնտեղ աշխատելու տարիներին: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանին հասկանալու համար` առկա են տեղեկություններ՝ այդ գումարները միանգամից են մուտք եղել հաշվին, թե տարիների ընթացքում: Ի պատասխան` Եղոյանը նախ նշեց, թե հարցը գտնվում է իրավապահների տիրույթում, ապա հավելեց. «Վարչապետը որևէ բան հայտարարելուց առաջ հազար անգամ ստուգում է տվյալների իսկությունը և նոր միայն հայտարարում: Մնացածը կպարզի քննությունը»: Մենք դիմեցինք նաև ԱԱԾ լրատվական ծառայություն, որտեղից փոխանցեցին. «Քննություն է իրականացվում. նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ չենք կարող հայտնել»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր