211652_close_icon
views-count4161 դիտում article-date 10:25 19-09-2018

Երևանի ընտրություններից հետո՝ Նյու Յորք․ Նիկոլ Փաշինյանը հետաձգել է աշխատանքային այցն ԱՄՆ

«Ես պետք է մեկնեմ Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, և այնպես էր ստացվում, որ ոչ մի կերպ չէր հարմարվում. ինձ անընդհատ ասում էին՝ գրաֆիկը այնպիսին է, որ պետք է սեպտեմբերի 22-ին կամ սեպտեմբերի 21-ին գնալ։ Ես քվեարկելու համար ամեն ինչ հետաձգել եմ և դասավորել եմ այնպես, որ սեպտեմբերի 23-ի առավոտյան քվեարկեմ, ու դրանից հետո մեկնեմ Նյու Յորք: Ես նկատի ունեմ՝ այդ մի ձայնի կարևորությունը ընդգծելու համար»,- նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում։ «Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը այս քվեարկությունը այս աստիճան կարևորի, որովհետև դա լինելու է հեղափոխության քաղաքական ինստիտուտուցիոնալացման ամենակարևոր գործընթացը»,- ասել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր