211652_close_icon
views-count3980 դիտում article-date 12:08 19-09-2018

Կայացավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը: Մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, իրավաբանական, հասարակական կարգի ապահովման վարչությունների պետերը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվեցին ոստիկանության ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները: Կարգապահական հանձնաժողովը, որ առաջնորդվում է հրապարակային, թափանցիկ գործելաոճով, պարզելով փաստական հանգամանքները, որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին ՝ ոստիկանության հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր