211652_close_icon
views-count4465 դիտում article-date 00:19 19-09-2018

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today-ի խմբագրությունում իրականացված խուզարկությունը

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է[color=#EF2929] Yerevan.Today[/color] կայքի խմբագրությունում նախօրեին ոստիկանության իրականացրած խուզարկությունը՝ ընդգծելով, որ դա խախտում է լրագրողական աղբյուրների գաղտնիությունը: «[color=#EF2929]Yerevan.Today-[/color]ի տարածքներում խուզարկություն իրականացնելը և սարքավորումների առգրավումը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում է, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Ցավում ենք, որ ոստիկանությունն առավել համաչափ եղանակ չի գտել իրենց օրինական նպատակին հասնելու համար», - շեշտել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կոնտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը: Հիշեցնենք, որ երեկ [color=#EF2929]Yerevan.today [/color]կայքի խմբագրությունում խուզարկություն էին անցկացրել ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցները։ «Խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ կերպ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը և էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ»,– հայտնել էին քննչական կոմիտեից։ [color=#EF2929]Yerevan.today[/color] կայքի գլխավոր խմբագիրը իր հերթին այսօր հայտնել է, որ «...սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ»։

Նմանատիպ նյութեր