211652_close_icon
views-count4190 դիտում article-date 23:40 18-09-2018

ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ մասնագիտական բարձր պատրաստականության համար պարգևատրվել են մեդալներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հ. Ռոստոմյանի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա` սեպտեմբերի 4-ի կապակցությամբ պարգևատրվեցին մեդալներով: Մեդալները փրկրարներին հանձնեց ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը: «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով պարգևատրվեցին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Կ. Զիրաքյանը, ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ. Աբգարյանը, ևս 10 փրկարար: «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվեցին ՓԾ կադրերի վարչության կադրային գործի վարման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Վ. Հովսեփյանը, ծառայության կազմակերպման վարչության աշխատանքային ծրագրերի և պլանների համակարգման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Եղիազարովը, ՃԿՊԱ պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գ. Հովակիմյանը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Ա. Մկրտչյանը: «Անվեհեր փրկարար» մեդալ շնորհվեց ՃԿԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ոսկանյանին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր