211652_close_icon
views-count16015 դիտում article-date 21:49 18-09-2018

ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ. Ֆանտաստիկ վիպակ. Մաս 17. hayreniq.am

[b]ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ (Ֆանտաստիկ վիպակ ՄԱՍ 17) Ժասմին Հայրապետյան, 12 տարեկան[/b] …_Հիմա ինձ բացատրում ես, թե սա ինչ է նշանակում,- սև սենյակ մտնելով գոռում է Գոդը: _Ինչը բացատրեմ, ինչ ասեմ,- զարմացած հարցնում է Բասը: _Չես հականու՞մ, թե ինչի մասին եմխոսում հայ…..հայրիկ- մի կերպ արտաբերում է Գոդը: *** Այդ նույն պահին, տատիկի մահից խենթացած Նազիկը աղի արցունք է թափում. …_Տատ. Տատ, տատ արթնացիր խնդրում եմ, տա՜տ , ախր ես առանց քեզ ինչպես եմ ապրելու, ես չգիտեմ առանց քեզ ապրելու ձևը, տատի Նազիկը մեկնեց ձեռքը , որ շոյի սիրելի տատիկի դալլուկ դեմքը, երբ զգաց, որ տատը կամաց -կամաց անհետանում է: _Սիրում եմ քեզ տատ, ես քեզ կարոտելու եմ ամեն օր, ամեն պահ… Բաց պատուհանից փոքրիկ մի լույս սլացավ դեպի երկինք: Նազիկը վազեց պատուհանի մոտ, նայեց երկնքին ու քարացավ. Մութ երկնքում մի նոր, վառ աստղ վառվեց… Նազիկը նայեց Աստղին ու անկախ իրենից ժպտաց, Աստղը նրան աչքով արեց… -Մենք ամեն գիշեր կհանդիպենք, տատի… Նազիկը ջանում էր ժպտալ արցունքների միջից: *** …-Լսում եմ , խոսիր, օ՜ չարագործներից ամենանենգը- աթոռին նստելով նյարդայնացած ասաց Գոդը: _Լավ կպատմեմ, միայն խնդրում եմ չընդհատես և մինչև վերջ կլսես: _Կլսեմ , դու պատմիր: _Գիտես ես գրեթե քո տարիքին էի, երբ իմ մեջ թաքնված ուժ հայտնաբերեցի և իմ մայրն ինձ պատմեց , որ այդքան տարի ինձանից գաղտնի է պահել այն փաստը, որ ես գերուժեր ունեի, քանի որ մտածում էր, որ իմ մեջ այդ ուժերը չեն արթնանա: Սակայն իմ տասնվեց ամյակին ես քայլում էի փողոցով , երբ տեսա , որ մի տղամարդ մի կնոջ ձեռքից փորձում է խլել նրա պայուսակը: Այդ պահին ես բնազդաբար մոտեցա այդ գողին , պարզեցի ձեռքս և չհասկացա, թե ինչպես, բայց այդ մարդը մի կողմ շպրտվեց՝ ձեռքից գցելով գողացված պայուսակը: Ես այն տվեցի տիրոջն ու արագ վերադարձա տուն: Մորս բազմաթիվ հարցեր ունեի տալու և նա, բնականաբար չկարողացավ այլևս թաքցնել ճշմարտությունը: -Ի՞նչ ճշմարտություն: -Այն, որ իմ առաքելությունը աշխարհը չարագործներից փրկելն է -Ի՞նչ, դու կատակու՞մ ես, դու իմ հոգու հետ ես խաղում, Բասս,-Գոդը լսածից ապշահար էր եղել: - Դա այդպես էր: Այդ պահին ես էլ էի ցնցված: Բայց ամեն ինչ շատ արագ կատարվեց: Փորձություններն ինձ առան իրենց հորձանուտի մեջ: Ամեն օր մի մի նոր փորձություն, ամեն օր չարի ու բարու պայքար: Բայց մի փորձություն փոխեց իմ ճակատագրը: Ես այդ օրը երբեք չեմ մոռանա: Հերթական պայքարի պահին տեսա, որ մի գեղեցիկ, ավելի ճիշտ, մի չքնաղ աղջկա, ով կապկպել էր չարագործին, այսինքն արդեն արել էր իմ գործը: Նա նայեց ինձ, ժպտաց, ասաց ՝ շնորհակալության կարիք չկա ու հեռացավ: Հենց առաջին հայացքից այդ աղջիկն, այսպես ասած , սիրտս մտավ: Այդ հանդիպումից հետո ես օրերով նրա մասին էի մտածում, ուզում էի նորից տեսնել նրան: Եվ մի օր էլ քայլում էի փողոցով ու հանդիպեցի նրան և առանց մի վայրկյան երկմտելու՝ մոտեցա նրան , բարևեցի , սրճարան հրավիրեցի : Այդ օրվանից մենք սկսեցինք հանդիպել : Ես իսկապես մինչ ականջներիս ծայրը սիրահարվել էի նրան: Շուտով մենք ամուսնացանք և ծնվեցիր դու՝ Գոդ : Ամեն ինչ կարծես լավ էր ընթանում , բայց ես կամաց-կամաց նկատում էի, որ նա սառում էր իմ հանդեպ, հեռանում օտարանում: Եվ մի օր էլ նա հավաքեց իր ճամպրուկն, ասաց որ նա ինձ երբեք էլ չի սիրել և հեռացավ: Շատ տարիներ հետո իմացա, որ նա սիրած տղա ուներ, ում հետ վիճել էր մինչ ինձ հանդիպելը: Բայց այդ տղայի հանդեպ նրա սերը ուժեղ գտնվեց և նա թողնելով մեզ՝ հեռացավ նրա մոտ: Մնացածը դու արդեն գիտես: Բասսը սրբեց արցունքները: Գոդը զարմացած նայեց նրան: -Դու արտասվել գիտե՞ս -Ո՞վ է արտասվում, տղա, ի՞նչ ես խոսում: Հանկարծ լսվեց ազդանշանի ձայնը: Բասը շփոթվեց. _Խնդրում եմ հիմա, առանց ավելորդ խոսքերի գնում ես հաղթելու: Հաղթելու, լսու՞մ ես: Սա ճակատագրական պայքար է. խնդրում եմ հաղթիր, թե չէ մենք բոլորս կկործանվենք: _Առանց քո ասելու ու խորհուրդների էլ ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ,- ասաց Գոդն ու դուրս վազեց սև սենյակից: [b]ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ[/b] Աղբյուրը՝ [url=http://hayreniq.am/am-n-4954.html]hayreniq.am [/url]

Նմանատիպ նյութեր