211652_close_icon
views-count15767 դիտում article-date 20:46 18-09-2018

Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի․ Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի նախագահի, ՀՀ պաշպանության նախարարի, Զինված ուժերի շտաբի պետի և Պաշտպանության Բանակի ղեկավարի հետ առաջնագծում աշխատանքային խորհրդակցություն ենք անցկացրել: Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առաջնագծում ընդհանուր առմամբ բավականին լարված է, բայց կարելի է իրավիճակը կայուն համարել և վերահսկելի: ՀՀ զինված ուժերը և պաշտպանության բանակը վերահսկում են իրավիճակը»,- ասաց նա: ՀՀ վարչապետը նշեց, որ Արցախի նախագահի հետ և զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված ընթացիկ վիճակը, հայկական կողմի դիրքորոշումը դրա վերաբերյալ: Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի,- ասաց նա: Վարչապետի խոսքով՝ բոլոր ջանքերն ուղված են խնդրի խաղաղ հանգուցալուծմանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր