211652_close_icon
views-count2185 դիտում article-date 17:58 18-09-2018

«Արսենալի» գործադիր տնօրենը հեռացավ «Միլան»

«Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը թողեց իր պաշտոնը: 54-ամյա մենեջերը կարիերան կշարունակի «Միլանում»: Պաշտոնապես Գազիդիսը կհեռանա հոկտեմբերի 31-ին, իսկ «Միլանում» կսկսի աշխատել դեկտեմբերի 1-ից: Գազիդիսի գործառույթները կկիսեն երկու մարդ. մարզական տնօրեն կդառնա Ռաուլ Սանլեին, որը մինչ այդ էլ զբաղեցնում էր նման պաշտոն: Իսկ կառավարող տնօրեն կդառնա Վինայ Վինկատեշամը, որը նախկինում ղեկավարում էր կոմերցիոն բաժինը: Գազիդիսի աշխատավարձը «Միլանում» կկազմի տարեկան 4 մլն եվրո՝ չհաշված պարգևավճարները: Նշենք, որ Գազիդիսը «Արսենալում» աշխատում էր 2008 թվականից:

Նմանատիպ նյութեր