211652_close_icon
views-count4082 դիտում article-date 16:58 18-09-2018

«Սանիթեքի» պարզաբանումը

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է. «Ի պատասխան ս.թ. սեպտեմբերի 18-ի տարբեր ԶԼՄ-ներում տարածում գտած հոդվածի՝ «Սանիթեք» ընկերությունը ցանկանում է ևս մեկ անգամ վերահաստատել, որ այն հանդիսանում է ապաքաղաքական ընկերություն: Բոլոր այն ակտիվները, այդ թվում նաև գույքը, որոնք ունի «Սանիթեք» ընկերությունը, պատկանում են միայն և բացառապես ընկերությանը: Խորհուրդ ենք տալիս լրատվամիջոցներին ապատեղեկատվություն տարածելու փոխարեն ներկայացնել հստակ ապացույցներով լի հոդված։ Եվս մեկ անգամ ցանկանում ենք նշել, որ «Սանիթեք» ընկերությունը երբևիցե որևէ անօրինական գործարքի մեջ չի մտել ու չի մտնելու որևէ քաղաքական ուժի կամ ինքնակառավարման մարմնի իշխող թիմի որևէ ներկայացուցչի հետ: Ընկերությունը պատրաստակամ է աշխատել յուրաքանչյուր ուժի հետ, ով կգլխավորի Երևանի քաղաքային իշխանությունը և համագործակցել բացառապես Քաղաքապետարանի՝ որպես կառույցի հետ»: Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի հետ դուրս է բերել իր բեռնատարները, որոնք աշխատում էին «Սանիթեքի» համար, այդ պատճառով ընկերությունը չի հասցնում պատշաճ աղբահանություն իրականացնել:

Նմանատիպ նյութեր