211652_close_icon
views-count14507 դիտում article-date 16:06 18-09-2018

Շիրակի մարզի ճանապարհային ոստիկանները աշակերտներին սովորեցնում են՝ ինչպե՞ս անցնել փողոցը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչպե՞ս անցնել փողոցը: Շիրակի մարզի դպրոցներում ճանապարհային ոստիկաններն իրազեկման ակցիա են իրականացնում, աշակերտներին ներկայացվում են երթևեկության և փողոցի հատման կանոնները: Ոստիկաններն այսօր՝ սեպտեմբերի 18-ին այցելել են Գյումրու թիվ 40 և 41 դպրոցներ, զրուցել տարբեր դասարանների աշակերտների հետ: Նպատակը՝ վրաերթերից և այլ դժբախտ պատահարներից խուսափելն է: Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 17-ին՝ ժ.08.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Գ.Նժդեի փողոցում վրաերթի էր ենթարկել 15-ամյա աղջկա: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ճանապարհային ոստիկանների իրազեկման ակցիան շարունակական է, այցեր կկատարվեն նաև մարզի մյուս դպրոցներ: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր