4906 դիտում
16:32 18-09-2018
Նախագահն այցելել է Հայաստանի ազգային արխիվ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային արխիվ, ծանոթացել ընթացիկ գործունեությանն ու ծրագրերին:
Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի ուղեկցությամբ նախագահը շրջայցն սկսել է քաղաքացիների ընդունելության սրահից, այնուհետեւ փաստաթղթերի վերականգնման բաժին-լաբորատորիայում ու էլեկտրոնային շտեմարանի ստեղծման եւ արխիվային փաստաթղթերի թվայնացման բաժիններում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին:
Ամատունի Վիրաբյանը տեղեկացրել է, որ արխիվային փաստաթղթերի թվայնացման աշխատանքներն սկսվել են 2004 թվականից, ամեն տարի 250000 էջ թղթե եւ 1500 պ.մ. կինո, ֆոտո, ֆոնո փաստաթուղթ է թվայնացվում: Առաջին հերթին թվայնացվում են հազվագյուտ եւ եզակի փաստաթղթերը:
Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում նախագահը ծանոթացել է արխիվում պահվող հազվագյուտ փաստաթղթերին, մասնավորապես՝ 1607 թ. Շահ Աբասի կողմից Քաշաթաղի հայ մելիքներին հողային արտոնություններ տրամադրելու փաստաթղթին, 1830-1831թթ. Ղարաբաղի (Լեռնային եւ Դաշտային) մարդահամարի արդյունքներին եւ այլն: Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ ընթերցասրահ, զրուցել գիտական հետազոտություններ կատարող ընթերցողների հետ, եղել է հին եւ նոր պահոցներում:
Պատասխանելով լրագրողների հարցերին, նախագահը նշել է, որ երկրների համար արխիվը զուտ փաստաթղթերի շտեմարան չէ. «Յուրաքանչյուր փաստաթղթի ետեւում կենդանի մարդիկ են, իրադարձություններ, պատմություն: Եթե այս փաստաթղթերը չլինեն, մենք չենք կարողանալու վերականգնել այն, ինչ իրականում եղել է: Փաստաթղթերը միայն զուտ պատմական նշանակություն չունեն. պատմությունը միայն փաստ չէ, իրադարձության արձանագրում չէ, պատմությունը նաեւ մեր անցյալն է, մասն է մեր ինքնության, եւ եթե ուզում ենք կառուցել մեր ապագան, անպայման պետք է իմանանք մեր անցյալը, անպայման պետք է գիտակցենք՝ ով ենք մենք: Պատմությունը եւ արխիվն այն ինստիտուտներից են, որոնք հնարավորություն են տալիս ձեւակերպել, թե ովքեր ենք մենք ոչ թե զգացական ձեւով, այլ էապես: Մեր ինքնությունը շատ էական է մեր հետագա քայլերի համար»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
4227 դիտում
14:29 08-08-2019
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ
942 դիտում
20:08 15-12-2022
Արթուր Ստեփանյանը նշանակվել է «Հայաստանի ազգային արխիվ»-ի տնօրեն
6860 դիտում
15:59 30-01-2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին եզակի ընտանեկան արխիվ է նվիրաբերվել
Այս բաժնից
469 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
268 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը