211652_close_icon
views-count1169 դիտում article-date 19:01 18-09-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` սեպտեմբերի 17-ից 18-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 34 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 6, պաշտոնական լիազորությունների չարաշահման 3, անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, սառը զենքի սպառնալիքի, ծնողի կողմից երեխայի դաստիարակությանը խոչընդոտելու ու փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհայտ կորած, 1 հետախուզվող, ինչպես և կամավոր ներկայացել է 2-ը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր