211652_close_icon
views-count1631 դիտում article-date 15:40 18-09-2018

Լևոն Արոնյանի կինը հեծանիվով կանցնի Թուրքիայով

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին հեծանիվով կանցնի Թուրքիայով և Իրանով: «Ուրախ եմ հայտարարելու, որ այս ուրբաթ՝ Հայաստանի Անկախության օրը, հսկայական մի մարտահրավեր եմ ընդունելու՝ հեծանիվով անցնելու եմ 1 800 կիլոմետր ճանապարհ Թուրքիայի եւ Իրանի միջով դեպի Հայաստան, որպեսզի միջոցներ հավաքագրեմ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի համար: Միջոցներն օգտագործվելու են գյուղական համայնքներում ապրող հայ երեխաներին որակյալ առողջապահական ֆիզիկական կրթությունը հասանելի դարձնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆեյսբուքի էջում գրել է Կաոիլին: Մեկնարկը տրվելու է Այասից, որտեղից Մարկո Պոլոն սկսել է իր Արևելյան արշավը: Կաոիլինն այցելելու է նշանակալի արժեք ունեցող պատմական եւ հնագիտական հուշարձաններ: Որոշ հատվածներում անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև տեսանկարահանման և վավերագրման համար նրան մեքենա է հետևելու: «Խնդրում եմ, հետևել ինձ, նվիրաբերության կայքէջին, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ամենօրյա տեսանյութերի և լուսանկարների թարմացումներին և խնդրում եմ կիսվել այս գրառմամբ և նվիրաբերել Ձեր հնարավորության չափով: Հղումները տեսեք ստորև»,- շեշտել է նա:

Նմանատիպ նյութեր