211652_close_icon
views-count6092 դիտում article-date 15:27 18-09-2018

Զվարթնոցում դասական համերգ է կազմակերպվելու անկախության տոնի առթիվ

Հայաստանի Անկախության տոնի առթիվ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում Սեպտեմբերի 21-ին համերգ է կազմակերպվելու։ Հոգևոր ու հայրենասիրական երգեր են կատարվելու «Գամմա» նվագախմբի ուղեկցությամբ։ «Զվարթնոց» կվարտետի կատարմամբ կհնչեն Մակար Եկմալյանի` «Օրհնյալ է Աստված», «Մարմին Տերունական», «Եղիցի», «Տեր կեցո», «Կիլիկիա», Խաչատուր Ավետիսյանի` «Կապույտ թռչուն», «Մախմուր աղջիկ», ինչպես նաև` Կոմիտաս վարդապետի` «Տեր ողորմեա», «Հորովել», «Շողեր ջան», Քրիստափոր Կարա-Մուրզա «Լեպո լելե», Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայից Արշակի արիան և այլ ստեղծագործություններ:

Նմանատիպ նյութեր