211652_close_icon
views-count2308 դիտում article-date 13:43 18-09-2018

ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Թոմսոնին

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Թոմսոնին` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր