211652_close_icon
views-count2419 դիտում article-date 10:31 18-09-2018

Եվրոպական ԿԲ-ն թողարկել է 100 և 200 նոր եվրոանոցներ․ Deutsche Welle

Թողարկվել են 100 և 200 արժողությամբ նոր թղթադրամներ, որոնք շրջանառության մեջ կդրվեն 2019թ․ մայիսի 28-ից։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Եվրոպական կենտրոնական բանկի թվիթերյան էջում․ հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%B5%D0%B2%D1%80%D0%BE%D0%BF%D0%B5%D0%B9%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9-%D1%86%D0%B5%D0%BD%D1%82%D1%80%D0%B0%D0%BB%D1%8C%D0%BD%D1%8B%D0%B9-%D0%B1%D0%B0%D0%BD%D0%BA-%D0%BF%D1%80%D0%B5%D0%B4%D1%81%D1%82%D0%B0%D0%B2%D0%B8%D0%BB-%D0%BD%D0%BE%D0%B2%D1%8B%D0%B5-%D0%B1%D0%B0%D0%BD%D0%BA%D0%BD%D0%BE%D1%82%D1%8B-%D0%B2-100-%D0%B8-200-%D0%B5%D0%B2%D1%80%D0%BE/a-45522778]Deutsche Welle[/url]-ն։ Խոսքը «Եվրոպա» սերիայի երկրորդ սերնդի նորացված թղթադրամների մասին է, որոնք ավելի լավ են պաշտպանված կեղծելուց։ Թղթադրամների շնորհանդեսն անցկացրել է ԵԿԲ վարչության անդամ Իվ Մերշը, ով ներկայացրել է թղթադրամների վրա առկա հատուկ հոլոգրամնեը՝ €-ի նշանով, աջ կողմում արծաթե գիծը և առասպելական Եվրոպայի պատկերը։ Նոր թղթադրամների չափերը ևս փոխվել են, դրանց լայնությունը հավասարեցվել է 50 եվրոանոցի լայնությանը՝ բանկոմատներից ավելի հեշտ օգտվելու համար, իսկ երկարությունը մնացել է նույնը։ 2013 թվականից ԵԿԲ արդեն փոխել էր 5, 10, 20 և 50 եվրոանոցները։ 500 եվրո արժողությամբ թղթադրամը որոշվել էր հանել շրջանառությունից՝ հաճախակի կեղծվելու պատճառով։

Նմանատիպ նյութեր