211652_close_icon
views-count2327 դիտում article-date 11:10 18-09-2018

Թրամփը հայտարարել է չինական ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքերի սահմանման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ հավելյալ մաքսատուրքերի սահմանման մասին, հաղորդում է [url=https://www.reuters.com/article/us-usa-trade-china-tariffs/trump-slaps-tariffs-on-200-billion-in-chinese-goods-threatens-267-billion-more-idUSKCN1LX2M3]Reuters[/url] գործակալությունը: Նշվում է, որ խոսքը 10%-ի չափով մաքսատուրքերի մասին է, ինչը կազմում է շուրջ 200 միլիարդ դոլար: Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սույն թվականի սեպտեմբերի 24-ին: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը սպառնացել է անմիջապես անցնել մաքսատուրքերի խստացման հաջորդ փուլին, եթե Չինաստանը պատասխան քայլեր ձեռնարկի ԱՄՆ-ից ներկրվող ֆերմերական կամ արդյունաբերական արտադրանքիի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր