211652_close_icon
views-count1340 դիտում article-date 22:04 17-09-2018

Տեղի են ունեցել պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նիստեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է դրական եզրակացությամբ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդգրկել լիագումար նիստի օրակարգ: Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել Ազգային ժողովի Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արպատ Ավանեսյանի նախագահությամբ: Օրակարգային առաջին հարցը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», ««Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Տեղական տուրքերի և վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթն էր: Հարցի շուրջ հանձնաժողովի և կառավարության լիազոր ներկայացուցիչների միջև ծավալված քննարկումներից հետո, հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաթեթը առաջին ընթերցմամբ լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու հարցին: Օրակարգի երկրորդ հարցը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր, կից օրենքների փաթեթով: Օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախի Հանրապետության տարածքից դեպի այլ պետություններ մարդատար-տաքսի ավտոմոբիլով իրականացվող փոխադրումների կազմակերպման իրավական կարգավորման անհրաժեշտությամբ, տաքսամոտորային փոխադրումների իրականացման սուբյեկտ հանդիսացող անձանց միջև գործող անհավասար պայմանների վերացմամբ, ինչպես նաև համապատասխան գործունեության կատարմանը համարժեք հարկային պարտավորությունների գործածմամբ: Փաթեթը, նույնպես, հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվելու է լիագումար նիստի օրակարգում: Նիստի օրակարգում էր նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է գյուղատնտեսության ոլորտի այգեգործության ճյուղի զարգացման համար օտարերկրյա ներդրողներին` որպես սեփականություն տրամադրել այն հողամասը, որի վրա գտնվում է նրա հիմնած արտադրական նշանակության այգին: Հանձնաժողովի դրական եզրակացություն է տվել նաև փաթեթը լիագումար նիստում քննարկելու հարցին: [b]Արցախի Հանրապետության ԱՀ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր