211652_close_icon
views-count3761 դիտում article-date 21:15 17-09-2018

ՊԵԿ-հասարակական կազմակերպություններ գործակցությամբ արդյունավետ լուծումներ կմշակվեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պետական եկամուտների կոմիտեում սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստ` «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի ղեկավար Փայլակ Թադևոսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները և համապատասխան մասնագետները, ինչպես նաև խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրմանը, շրջանառության հարկի` հանրային սննդին վերաբերող հարկման դրույքաչափերին և պետական մարմնի կողմից պարզաբանումների տրամադրման նոր համակարգի ներդրմանը: Կառուցողական երկխոսության արդյունքում ամբողջացվել են կոմիտեի և հարկ վճարողների ներկայացուցիչների դիտարկումները: ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնել հասարակական խորհրդի անդամների հետ համատեղ աշխատանքի միջոցով մշակել քննարկված հարցերի առավել արդյունավետ լուծումները: [b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր