211652_close_icon
views-count3226 դիտում article-date 16:07 17-09-2018

Անտուան Գրիզման. Ես գտնվում եմ Մեսիի ու Ռոնալդուի հետ նույն մակարդակին

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը անդրադարձել է իր խաղամակարդակին: «Կարծում եմ, որ ես գտնվում եմ Ռոնալդուի և Մեսիի հետ նույն մակարդակին: Սակայն աշխարհում մշտապես հայտնվում են նոր բարձրակարգ խաղացողներ: Ես նաև հասկանում եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ: Ցանկանում եմ կատարելագործվել և հաղթել: Ես կարող եմ խաղն ընթերցելու ունակությունս զարգացնել, գրոհային գործողություններում, փոխանցումներում, պաշտպանական խաղում: Կարծում եմ, որ կարող եմ ավելի շատ գոլեր խփել և գոլային փոխանցումներ կատարել», ասել է Գրիզմանը:

Նմանատիպ նյութեր