211652_close_icon
views-count4061 դիտում article-date 16:18 17-09-2018

313 հրդեհ, 52 ՃՏՊ՝ 7 զոհով ...911-ն ամփոփել է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 558 դեպք, որից 382-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 144 կենցաղային կանչ, 313 հրդեհ, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 65 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի: Գրանցվել է օձերի հայտնաբերման 25 դեպք: Արձանագրվել է վայրի կենդանիների հարձակման 2 դեպք: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով տուժել է 22 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: [img]http://st0.shamshyan.com/editor/083390400153718247727430.jpg[/img]

Նմանատիպ նյութեր