211652_close_icon
views-count20427 դիտում article-date 12:22 17-09-2018

Դասը վարում են Արթիկի ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրեր առաջ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցում ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների կողմից անցկացվեց բաց դաս՝ դպրոցի աշակերտների համար, որին ներկա էր նաև ուսուցչական կազմը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բաց դասը նվիրված էր աշակերտ-ոստիկան փոխհարաբերություններին։ Դասը վարում էր ոստիկանության Արթիկ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Մինո Մխիթարյանը։ Այն անցավ բավականին հետաքրքիր և ջրմ մթնոլորտում։ Եվ աշակերտների, ոստիկանների և կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց և տրվեցին սպառիչ պատասխաններ։ Մ. Մխիթարյանը նշեց, որ դասերն այսուհետ լինելու են շարունակական։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր