211652_close_icon
views-count6817 դիտում article-date 19:30 16-09-2018

Էմերին անդրադարձել է Օբամեյանգի դժգոհությանը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի մասնակցությամբ դրվագը՝ «Նյուքասլի» հետ ԱՊԼ-ի 5-րդ տուրի խաղում (2:1): 29-ամյա հարձակվողին 69-րդ րոպեին փոխարինել էին, ինչի պատճառով նա դժգոհություն էր արտահայտել: «Դա նորմալ է: Ես ցանկանում եմ, որպեսզի խաղացողները չարություն գան, երբ նրանց փոխարինում են կամ չեն ընդգրկվում մեկնարկային կազմում: Նրանք պետք է ամբիցիաներ ունենան, խաղալու, թիմին օգնելու և խաղադաշտում մնալու ցանկություն: Դա իմ համար նորմալ իրավիճակ է», ասել է Էմերին:

Նմանատիպ նյութեր