211652_close_icon
views-count21612 դիտում article-date 17:16 16-09-2018

Լոռու մարզում նույնպես նշվեց համաշխարհային մաքրության օրը. Վանաձորում մաքրման միջոցառումներին միացել են մի շարք ակտիվ կամավորներ և հաստատություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 14-ը համաշխարհային մաքրության օրն էր: Այս տարի շարժմանը միացած ավելի քան 150 երկրների շարքում էր նաև Հայաստանը։ Վանաձորում մաքրման միջոցառումներին միացել են մի շարք ակտիվ կամավորներ և հաստատություններ: Վաղ առավոտից մեկնարկվել էր մաքրման աշխատանքներ, տրամադրվել էր մեծ քանակությամբ աղբի պարկեր, տեխնիկական ձեռնոցներ: Մաքրման աշխատանքներ էին կատարվում Վանաձոր թաղամասի ծերատան շրջակայքից մինչև «ԷկոԼաբ» հիմնադրամի Բու այլընտրանքային տուն կրթական կենտրոն: Աշխատանքները կազմակերպում էր «ԷկոԼաբ» հիմնադրամը, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Վանաձորում, Վանաձորի մանկատունը , Բու լեռնահեծանվային պարկ ՀԿ-ն և ՏՆԱԿ ոչ ֆորմալ կրթության և ակտիվ քաղաքացիության դասընթացի շրջանավարտները: Վանաձորի քաղաքապետարանը ևս սատարում էր նախաձեռնությանը` մաքրման աշխատանքներ իրականացնող թիմերի համար տրամադրելով անհրաժեշտ պարագաներ, միջոցառումը հավուր պատշաճի կազմակերպելու համար։ Մանկատան աշխատակիցները բավականին « բարդ» տարածք էին ընտրել: Տնօրեն Մարինե Դավթյանը նույնպես ակտիվ մասնակցում էր մաքրման աշխատանքներին: Աշխատանքի ավարտին Բու այլընտրանքային տանը կազմակերպվեց հյուրասիրություն: «էկոլաբի» տնօրեն Յանա Մկրտչյանը թղթակցին ասել է,որ հույսով է, որ այս աշխատանքը իրենց կողմից կլինի շարունակական, քաղաքապետարանն էլ կհամագործակցի հնարավորության սահմաններում: Խնդրանք է, որ յուրաքանչյուր մարդ գնահատի կատարված աշխատանքը և պահպանի բնության մաքրությունը: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 201+
201+

Նմանատիպ նյութեր