211652_close_icon
views-count49483 դիտում article-date 15:08 16-09-2018

Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն տեղափոխված վրաերթի ենթարկվածներից 66–ամյա տղամարդը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ, 66-ամյա Քաջիկ Թովմասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել այս տարվա հուլիսի 27-ին Երևանում 26-ամյա Գեորգի Հարությունյանի կողմից վարած Nissan մակնիշի 21 GԼ 100 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո: Նրա հետ վրաերթի էր ենթարկվել նաև 16-ամյա Վերա Շահինյանը և երկուսով վարորդի օգնությամբ տեղափոխվել էին հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով ավագ քնիչ Մանվել Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/27/1101789/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 27-ին, վրաերթ-վթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի 21 GN 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նուբարաշենի փողոցում՝ ժողովրդին հայտնի Ծաղկի փողոցի վրա, վրաերթի էր ենթարկել ծաղկի սրահի առջև կանգնած 2 քաղաքացու, այնուհետև բախվել ծաղկե տաղավարին։ Վարորդը փախուստի չէր դիմել։ Ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն, որից հետո օգնել էր վիրավորներին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վարորդը մեկ այլ ավտոմեքենայով շտապօգնության հետ մեկնել էր հիվանդանոց, որից հետո ահազանգել էր ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Վիրավորներին մինչև շտապօգնության ժամանումը, վարորդի հետ օգնություն էին ցուցաբերել ծաղկի սրահի աշխատակիցները։ Դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարների խումբը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան։ Ժամանել էին Երևանի ճանապարհային ոստիկանության 7-րդ դասակի տեսուչներ Սամվել Մանգասարյանն ու Հրայր Սիմոնյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր