211652_close_icon
views-count4545 դիտում article-date 14:00 16-09-2018

ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկի զոհերի թիվը հասել է մինչև 11-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Հյուսիսային եւ Հարավային Կարոլինա նահանգներում մինչեւ արեւադարձային փոթորկի թուլացած «Ֆլորենս-2» փոթորկի հետեւանքով զոհվել է 11 մարդ: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը: Նոր զոհերի թվում նշվում են մայր ու երեխա, որոնց Ուիլմինգթոնում (Հյուսիսային Կարոլինա) ճզմել է տապալված ծառը, 81-ամյա տղամարդ, որը Ուեյն շրջանում (Հյուսիսային Կարոլինա) անհաջող է ընկել տարհանման նպատակով իրերը հավաքելիս: Ավելի վաղ հաղորդվում էր 8 զոհի մասին: Փոթորիկներին հետեւելու ազգային կենտրոնի տվյալներով՝ «Ֆլորենսը» գտնվում է Միրթլ Բիչից (Հարավային Կարոլինա) 95 կմ արեւմուտք եւ արեւմտյան ուղղությամբ է շարժվում 0,9 մ/վրկ արագությամբ, քամու արագությունը չի փոխվել եւ հասնում է 20,1 մ/վրկ-ի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր