211652_close_icon
views-count5007 դիտում article-date 13:20 16-09-2018

Աբեն Պուտինին հիշեցրել է տարածքային հարցում Տոկիոյի դիրքորոշման մասին

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հիշեցրել է տարածքային վեճի եւ խաղաղ պայմանագրի կնքման խնդրում իր երկրի բազիսային դիրքորոշման մասին, երբ Ռուսաստանի առաջնորդը հանդես է եկել մինչեւ այս տարեվերջ երկրների միջեւ առանց նախապայմանների խաղաղ պայմանագիր կնքելու առաջարկով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի վարչապետն այս հայտարարությունը կատարել է կիրակի Ճապոնիայի պաշտպանության նախկին նախարար Սիգերու Իսիբայի հետ NHK հեռուստաալիքի եթերում նախընտրական բանավեճի ժամանակ: «Ես նախագահ Պուտինին բազմիցս հայտնել եմ մեր դիրքորոշման մասին, որի համաձայն՝ նախ պետք է լուծվի տարածքային հարցը եւ միայն հետո կլուծվի խաղաղ պայմանագրի խնդիրը: Ես այս մասին բարձրաձայնել եմ նաեւ Ռուսաստանի նախագահի արտահայտությունից առաջ, եւ համենայնդեպս նրան այս մասին կրկին ասել եմ, երբ նա այդ առաջարկով հանդես եկավ»,- պնդել է Ճապոնիայի վարչապետը:

Նմանատիպ նյութեր