211652_close_icon
views-count12689 դիտում article-date 17:01 16-09-2018

Ավստրիայում մարտկոցային գնացքներ կաշխատեն

Ավստրիայի երկաթուղային օպերատորներից մեկը գերմանական Siemens Mobility ընկերության հետ մշակել է մարտկոցային գնացքի նախատիպը, որը կարող է ընթանալ երկաթգծերի էլեկրականացված եւ չէլեկտրականացված հատվածներով՝ տեղեկացնում է Railway Technology-ն։ Այժմ երկաթգծի չէլեկտրականացված հատվածներում օգտագործվում են նավթով աշխատող գնացքներ, որոնք վնաս են հասցնում շրջակա միջավայրին։ Մարտկոցներով աշխատող Desiro ML Cityjet Eco գնացքը կարող է 120-140 կմ/ժամ արագություն զարգացնել։ Գնացքի փորձարկումը նախատեսվում է այս տարվա վերջին։

Նմանատիպ նյութեր