211652_close_icon
views-count39743 դիտում article-date 23:00 15-09-2018

Արտակարգ դեպք Արարատի մարզում. 31-ամյա վարորդն իր ընկերների հետ ռեստորանում քեֆ անելուց հետո իր 31-ով բախվել է նույն ռեստորանի երկաթե դարպասին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում, Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող, 27-ամյա Վահիկ Ջահանգիրյանը իր վարած ԳԱԶ-3110 մակնիշի 31 ԼԼ 160 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի օղակաձև խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկեելի գոտուց և բախվել «Ջրահարս» ռեստորանային համալիրի երկաթե դարպասին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Ջահանգիրյանն ու նրա ուղևոր, Արարատ քաղաքի բնակիչ, 33-ամյա Սիմոն Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, իսկ հետո հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն իր ընկերների հետ նշված ռեստորանային համալիրում քեֆ անելիս է եղել: Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում, խմածության աստիճանը եղել է ամենաբարձրը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր