211652_close_icon
views-count29246 դիտում article-date 22:19 15-09-2018

Նաիրա Զոհրաբյան. Քանի անմեղ քաղաքացի փռվեց ասֆալտին, որպեսզի հեղափոխական էյֆորիայի դոզան բարձր պահեք. News.am

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադարձել է երկու օր առաջ ԲՀԿ ցուցակի 7-րդ համարին՝ Մարկոս Հարությունյանին փողոցում կանգնեցնելու և գետնին փռելու փաստին, հայտնում է [url=https://news.am/arm/news/471249.html]News.am[/url]-ը: «Ես հասկանում եմ, որ բոլոր ժամանակներում ՀՀ ոստիկանությունը գործել է օրվա իշխանության կրնկի տակ, և կապ չունի՝ օրվա իշխանությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե հիմա Նիկոլ Փաշինյանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Երևի առաջարկենք մեր ոստիկանությանը այսուհետ թաղումների, հարսանիքների տեղաշարժը կազմակերպել երթուղային տաքսիներով և մետրոյով, չնայած դժվար է պատկերացնել մետրոյում հանգուցյալին տեղափոխելը, բայց այլ տարբերակ չի մնում»: Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ իրենք իրենք արագ արձագանքելու են վարչապետի բոլոր հանձնարարականներին. «Պարո՛ն Օսիպյան, մի քիչ դանդաղ արձագանքեք, արձագանքելուց առաջ էլ մտածեք՝ ինչ եք անում: Այլապես ինքներդ խախտում եք բազմաթիվ օրենքներ՝ ընդամենը տելեշոու նախապատրաստելու համար: Եթե օրենք է խախտել, ինչո՞ւ եք ձեր ռեպորտաժը նկարելուց հետո ասել՝ Մարկոս ջան, ազատ ես, կարող ես գնալ տուն: Ձեզ ընդամենը պետք է եղել երկու-երեք րոպեանոց «ուժս ռոլիկ»՝ հանրության մեջ ահուսարսափ տարածելու համար, թե տեսեք, ինչպես է ոստիկանությունն արագ արձագանքում «փռեք ասֆալտին» կոչին: Քանի տաքսու վարորդ, քանի անմեղ քաղաքացի այս օրերին փռվեց ասֆալտին, որպեսզի հանրության մոտ հեղափոխական էյֆորիայի դոզան բարձր պահեք, որովհետև այն, ցավոք սրտի, մարելու հատկություն ունի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ երևի ուզում են այսպիսի միջոցներով էյֆորիան պահել մինչև առնվազն ավագանու ընտրություններ: Մանրամասները՝ [url=https://news.am/arm/news/471249.html]սկզբաղբյուրում.[/url]

Նմանատիպ նյութեր