211652_close_icon
views-count3967 դիտում article-date 22:06 15-09-2018

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Միյատովիչը կայցելի Հայաստան

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը սեպտեմբերի 17-ից 21-ը այցով կլինի Հայաստանում։ Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու կանանց իրավունքների, գենդերային հավասարության ու ընտանեկան բռնության հետ կապված հարցերը։ Նշենք, որ ԵԽ հանձնակատարի պաշտոնում Դունյա Միյատովիչն ընտրվեց 2018թ. հունվարին ու ստանձնեց պաշտոնը 2018-ի ապրիլի 1-ին՝ հաջորդելով Նիլս Մյուժնիեկսին։ Այս պաշտոնում սա Միյատովիչի առաջին այցն է Հայաստան:

Նմանատիպ նյութեր