211652_close_icon
views-count4308 դիտում article-date 21:10 15-09-2018

Արցախում կայացել է հանդիպում ՀՀ առաջին փոխվարչապետի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել խորհրդարանական խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարների հանդիպումը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, որին մասնակցել է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է Արցախ կատարած այցի շրջանակներում խորհրդարանականների հետ հանդիպելու Արարատ Միրզոյանի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ նման հանդիպումները օգտակար են երկու հայկական հանրապետությունների համար կարևոր թեմաների և առկա մարտահրավերների շուրջ տեսակետներ փոխանակելու առումով: Իր հերթին ՀՀ առաջին փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որոնք հնարավորություն են ընձեռում անկեղծ զրույց ծավալելու փոխադարձ հետաքրքրության հարցերի վերաբերյալ: Իր խոսքում Արարատ Միրզոյանը անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակին, ՀՀ նոր կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքներին և այլ թեմաների: Հանդիպման ընթացքում ՀՀ առաջին փոխվարչապետը պատասխանել է նաև խորհրդարանականների հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր