211652_close_icon
views-count25432 դիտում article-date 19:46 15-09-2018

Աստանայի օդանավակայանում վայրէջքից հետո այրվել է ինքնաթիռի շարժիչը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աստանայի օդանավակայանում այսօր արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Վայրէջքից հետո Air Astana ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռի մոտ այրվել է ձախ շարժիչը: Այդ պահին օդանավում են եղել 99 մարդ. 91 ուղևոր և ինքնաթիռի անձնակազմի 8 անդամ: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Հրշեջներին հաջողվել է շատ արագ մարել հրդեհը: Ներկա պահին ավիաընկերության ինժեներային ծառայությունը զննում է ինքնաթիռը՝ պարզելու համար կրակի ծագման պատճառները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր