211652_close_icon
views-count4323 դիտում article-date 16:56 15-09-2018

Քրեակատարողական ծառայության աշխատակիցները մասնակցում են «Համաշխարհային մաքրության օր» միջոցառմանը

Երևանում սեպտեմբերի 15-ին տեղի է ունենում «Համաշխարհային մաքրության օր» միջոցառումը, որին մասնակցում են նաև քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները: Ինչպես տեղեկացրին են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, միջոցառման շրջանակներում իրականացվող շաբաթօրյակին քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները աչքի են ընկել ակտիվ մասնակցությամբ: Վաղ առավոտից մեկնարկել են վարչական շենքերի, քրեակատարողական հիմնարկների հարակից տարածքների մաքրման, աղբահանության, ինչպես նաև բարեկարգման աշխատանքները:

Նմանատիպ նյութեր