211652_close_icon
views-count3817 դիտում article-date 16:32 15-09-2018

Թեհրանը հայտարարում է միջուկային ծրագրին հավատարիմ մնալու մասին

Իրանը հավատարիմ կմնա միջուկային գործարքին. այն դեռ համապատասխանում է իր շահերին: Համաձայնության պահպանման պայմանը, դրանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, նավթի վաճառքից ստացված օգուտն է: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «Spiegel» շաբաթաթերթի հետ հարցազրույցում: «Այս համաձայնությունը սիրային խաղ չէ, սա եղել է ողջամիտ փոխզիջում: Իրանը պատրաստ է շարունակել կիրառել այն, քանի դեռ այն համապատասխանում է մեր շահերին… Մեզ համար առաջնահերթն այն է, որ Իրանը կարող է հետագայում նույնպես նավթ վաճառել խելամիտ գնով, ծավալով և շահույթը փոխանցել Իրան»,- ասել է Զարիֆը: Նախարարը հավելել է, որ Իրանը համագործակցության է ձգտում նաև ներդրումների, գիտության , տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում: Սակայն միջուկային պայմանագրի արդյունավետության ապացույցները մնում են «նավթը և բանկերը»: «Եվրոպացիները և ստորագրող մյուս կողմերը պետք է աշխատեն ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցության փոխհատուցման համար: Մայիսին նրանք մեզ փաթեթ են ներկայացրել: Դրանք լուրջ պարտականություններ էին: Հիմա դրանք պետք է իրականացվեն: Որոշիչ նշանակություն ունի այն, որ Եվրոպան դա չպետք է անի Իրանի համար, այլ իր սեփական ինքնիշխանության և իր երկարաժամկետ տնտեսական շահերի համար»,- հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը:

Նմանատիպ նյութեր