211652_close_icon
views-count39545 դիտում article-date 13:07 15-09-2018

Մերկելը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում և Ադրբեջանում իրավիճակն ապակայունացնլու մեջ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լիտվայում տեղակայված գերմանացի զինվորականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը ապակայունացնում է իրավիճակը հետխորհրդային մի շարք երկրներում, հաղորդում է Deutche Welle-ը։ «Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կազմի մեջ չմտնող գրեթե բոլոր հետխորհրդային պետությունները բախվում են հակամարտոթյունների, որոնք հրահրում է Ռուսաստանը»,-ասել է կանցլերը։ Հավելել է, որ այսօր այդ պետությունները զբաղված են իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործով, քանի որ Ռուսաստանը այդ տարածքներից մի մասը կամ տարանջատել է, կամ էլ այնտեղ հակամարտություն հրահրել։ Որպես օրինակ՝ Մերկելը նշել է Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը և Ադրբեջանը։ «ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում Բալթյան երկրներում տեղակայված Բունդեսվերի ստորաբաժանումներն անհրաժեշտ են՝ Ռուսաստանի մղած հիբրիդային պատերազմի զսպման համար։ Դա վերաբերում է նաև կիբեռհարձակումներին»,- ասլ է նա։

Նմանատիպ նյութեր