211652_close_icon
views-count4415 դիտում article-date 12:27 15-09-2018

ԱՄՆ-ին վրա հասած «Ֆլորենս» փոթորիկը մոտ 1 մլն բնակչի թողել է առանց էլեկտրականության

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ի արևելյան առափնյա մասով «անցած» «Ֆլորենս» փոթորկի հետևանքով առանց էլեկտրականության է մնացել 900 հազարից ավելի մարդ։ Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը։ Վերջինի տվյալներով՝ հոսանքազրկումներ են տեղի ունեցել Մասաչուսեթս, Ռոդ-Այլենդ, Կանեկթիկուտ, Նյու Յորք, Վերմոնթ, Ման, Նյու-Համփշիր նահանգներում, որն այնուհետև շարժվել է Բոսթոնի ուղղությամբ։ Նշվում է, որ Մասաչուսեթսի և Ռոդ-Այլեդնի որոշ շրջաններում քամու արագությունը հասել է ժամում մինչև 130 կմ-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ փոթորկի հետևանքով 4 մարդ է զոհվել։

Նմանատիպ նյութեր