211652_close_icon
views-count12684 դիտում article-date 21:43 14-09-2018

Փոխվարչապետ Գրիգորյանն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ միասնական արժույթին. МИР 24

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը [url=https://mir24.tv/]МИР 24[/url] հեռուստաալիքին հայտնել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին: Մասնավորապես, առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցնել ԵԱՏՄ-ի միասնական արժույթին: «Առանց միասնական արժութային գոտու այն արդյունքները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրումից և միությունից, լիարժեք չեն լինի, եթե աշխատում են մեկ այլ միության կամ մեկ այլ երկրի արժույթով: Այս գործընթացի արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը պետք է ընթանա բավականին ակտիվորեն»,- Գրիգորյանին մեջբերում է ռուսական հեռուստաալիքի կայքը: Աղբյուրը հիշեցնում է, որ Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ են մտածում դոլարից հրաժարվելու և ազգային արժույթներով առևտուր իրականացնելու մասին:

Նմանատիպ նյութեր