211652_close_icon
views-count3570 դիտում article-date 19:41 14-09-2018

Յուրա Մովսիսյանը տեղափոխվեց «Չիկագո Ֆայրս»

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը նորից հանդես կգա ամերկյան MLS-ում, սակայն այս անգամ կխաղա «Չիկագո Ֆայրս» ակումբի հետ, որի հետ պայմանագիր է կնքել: Մովսիսյանի նախորդ ակումբից` «Ռեալ Սոլթ Լեյքից», վարձավճարով տեղափոխվեց շվեդական «Յուրգորդեն», սակայն մրցաշրջանի միջնամասում խաղացողը ծանր վնասվածք ստացավ և այդպես էլ չկարողացավ ամրապնդվել թիմում «Չիկագո Ֆայրում» է հանդես գալիս նաև գերմանացի ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերը: Թիմն այժմ 27 տուրից հետո վաստակել է ընդամենը 24 միավոր և Արևելյան կոնֆերենսում զբաղեցնում է նախավերջին՝ 10-րդ տեղը:

Նմանատիպ նյութեր